ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ նոյեմբերի 16-ին դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ եւ ներկայացրել Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով ՀՀ ինքնիշխան տարածքում ներկայում ստեղծված իրավիճակը:
Դեսպանն ընդգծել է միջազգային հանրության թիրախային դատապարտող հայտարարությունների անհրաժեշտությունը:
Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ:
Դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի զինուժի ռազմական ագրեսիայի հետեւանքով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը: Դեսպան Մակունցը շեշտել է միջազգային հանրության անհապաղ թիրախային կոչերի անհրաժեշտությունը՝ դատապարտելու համար Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: