ՌԴ ՊՆ–ից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն իրենց գործունեության մեկ տարվա ընթացքում ԼՂ փախստականներին, բազմանդամ ընտանիքներին եւ կարիքավորներին ավելի քան 300 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել։
Ավելի քան 4 հազար ուխտավորի ռուս խաղաղապահները 1 տարվա ընթացքում Արցախի վանքեր են ուղեկցել:
Զինծառայողները բարեգործների հետ ավելի քան 226 մարդասիրական միջոցառում են իրականացրել ԼՂ քաղաքներում եւ հեռավոր բնակավայրերում, դպրոցներում, մանկապարտեզներում եւ գիշերօթիկներում, այդ թվում ավելի քան 100 անգամ հասցեական մարդասիրական ակցիաներ են կազմակերպել։