Ըստ ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալության` Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ արդեն պայմանագրեր է ստորագրել թուրքական ընկերությունների հետ՝ ԼՂ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում վերականգնողական աշխատանքներ ծավալելու վերաբերյալ:
«Առաջին պայմանագրերը ստորագրված են թուրքական ընկերությունների հետ ու դա բնական է, քանի որ Թուրքիան մեր եղբայրական երկիրն է: Հուսով եմ՝ մնացած պայմանագրերն էլ կստորագրվեն իտալական ընկերությունների հետ եւ դա նույնպես բնական է, քանի որ Իտալիան Ադրբեջանի մտերիմ բարեկամն է».ասել է Ալիեւը՝ Իտալիայի ԱԳ եւ միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Մանլիո դի Ստեֆանոյի հետ հանդիպման ժամանակ։
Ալիեւը նշել է, որ, պատերազմի ավարտից դեռ մի ամիս էլ չանցած՝ Իտալիայի խորհրդարանի պատվիրակության այցը Բաքու ամուր բարեկամության մասին է վկայում: Բաքուն բարձր է գնահատում համերաշխության եւ աջակցության այդ ժեստը: