Ըստ ռուսական REGNUM գործակալության`Վրաստանում 2020-ի երրորդ եռամսյակում ներդրումների ծավալը կազմել է 302,6 միլիոն դոլար, ինչը 23,6% -ով քիչ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Զեկույցը ներկայացրել է Վրաստանի վիճակագրական ազգային ծառայությունը:
Ըստ ծառայության տվյալների, ամենախոշոր ներդրումը վրացական տնտեսության մեջ արել է Մեծ Բրիտանիան՝ 117,7 միլիոն դոլար, որն ընդհանուր ծավալի 38,9%-ն է:
Նրան հետեւում են Նիդերլանդները՝ 79,3 միլիոն եւ Միացյալ Նահանգները 24,2 միլիոն դոլարի ներդրումներով:
Օտարկերկրացիներն ամենաշատ ներդրումներն արել են ֆինանսական սեկտորում՝ 128,3 միլիոն։ Համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերում են էներգետիկան (37,1 միլիոն դոլար) եւ վերամշակող արդյունաբերությունը (36,6 միլիոն դոլար):
Վրաստանում նոյեմբերից մեկնարկել է օտարերկրյա ներդրումների ներգրավման հատուկ ծրագիր, ըստ որի 10 միլիոն եւավելի դոլարի ներդրումներ անող, ինչպես նաեւ 150 եւ ավելի աշխատատեղ ստեղծող ընկերությունները կարող են համաֆինանսավորվել պետության կողմից: