Ղրիմի հայկական մշակութային ինքնավարության ազգային խորհուրդը ղրիմահայերին հորդորել է ձեռնպահ մնալ ցանկացած երկրի եւ ազգի ներկայացուցիչների դեմ հրապարակային, կտրուկ, վիրավորական հայտարարություններից:
«Նման արտահայտությունները խստիվ դատապարտելի են եւ ոչ մի ընդհանուր բան չունեն Ղրիմի հայ համայնքի պաշտոնական դիրքորոշման հետ։ Հակառակ դիրքորոշումը, վստահաբար, կպառակտի երեսուն հազարանոց համայնքը», -ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում: