Անիմացիոն ֆիլմն իրականում ավելի հին է, քան կինոն, պարզապես նրանով աշխատելն ավելի երկար ժամանակ է պահանջում, եւ կինոն առաջ է անցել։ Միայն մեր դարի 20-ական թվականներից անիմացիան դարձավ արդեն առանձին ճյուղ, եւ միեւնույնն է, այն իր տեղն ու դերը գտավ, որովհետեւ շատ է տարբերվում կինոյից, ու ավելի մեծ են իր հնարավորությունները. ամեն ինչ կարող ես անել: Անիմացիա ստեղծելը բարդ է, բայց, իհարկե, չպետք է թողնես, որ բարդությունը երեւա, չպետք է զգացվի, որ շատ ծանր ես աշխատում: Այստեղ ամենահետաքրքիրը կերպարների ստեղծման պահն է: Եթե ունես մեկից ավելի հերոս, արդեն անպայման պետք է մտածես սյուժեի զարգացման, հերոսին չկորցնելու մասին, իսկ դա նաեւ դրամատուրգիա է։ Ամեն ֆիլմ ունի իր պոետին, եթե, օրինակ, հասկանում ես, որ նկարչության մեջ հանգը լույս ու ստվերի խաղարկումն է, ապա այստեղ՝ անիմացիոն ֆիլմում էլ կարող ես գտնել դրա էկվիվալենտը: