Կառավարությունը հաստատել է ռազմական գործողությունների հետեւանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը:
Սահմանվել է անհետ կորածի կարգավիճակը հստակեցնելու ժամկետ։ Ըստ օրենսդրության՝ անհայտ կորածի կարգավիճակը պետք է հաստատվի դատարանով մեկ տարվա ընթացքում: Մինչ այդ, առավելագույնը 6 ամիս յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամենամսյա 300.000 դրամ օգնություն կտրամադրվի։ Սա վերաբերվում է նաեւ գերեվարված անձանց ընտանիքներին: