Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով Աֆղանստանից դուրս կբերի 380 մարդու:
Գերատեսչությունից հավելել են, որ Ռուսաստանի քաղաքացիներից բացի կտարհանվեն նաեւ Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ: Յուրաքանչյուր օդանավ ապահովված է բժշկասանիտարական հաշվարկներով, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով եւ դեղամիջոցներով: