ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկությունները, թե հայկական կողմը կրակոցներ է արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում:
Ադրբեջանի ՊՆ-ն նոյեմբերի 16-ին պնդել էր Հայաստանի հետ սահմանին հերթական փոխհրաձգության մասին: Մասնավորապես, հաղորդագրության մեջ նշվում էր, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Թովուզի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը:
Նոյեմբերի 18-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։
ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել են, որ Տավուշի ուղղությամբ արձակված անկանոն կրակոցները լռեցվել էին ՀՀ ԶՈՒ-ի պատասխան գործողությունների արդյունքում։