Freedom House-ը մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսմամբ, որոնց հետեւանքով երկու կողմից զինծառայողներ են զոհվել եւ վիրավորվել:
«Պետք է հետաքննել գերեվարված զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները եւ նրանց հայրենադարձման մասին մանրամասն տեղեկություններ տրամադրել»,- նշված է Freedom House-ի Twitter-ի պաշտոնական էջում:
Freedom House-ը հորդորել է շահագրգիռ կողմերին, ԵԱՀԿ-ին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին կիրառել երկարատեւ կայունության ապահովմանն ուղղված մարդակենտրոն խաղաղաշինական մեխանիզմներ, դրանց թվում՝ լարվածության հետագա սրացումը կանխելու եւ ռազմական գործողությունների թափանցիկությունն ապահովելու միջոցով:
«Freedom House-ը Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորում է աջակցել քաղաքացիական անձանց եւ գերեվարված զինվորների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ցանկացած պնդման թափանցիկ հետաքննությանը»,- նշված է կազմակերպության գրառման մեջ: