Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից առաջ հանդես է եկել Ռուսաստանի հետ Հյուսիսատլանտյան միության երկխոսությունը պահպանելու օգտին՝ չնայած հարաբերությունների սառնությանը։
«Ես անձամբ միշտ կողմ եմ եղել ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսությանը։ Ցավոք, հիմա մեր հարաբերությունները սառեցման փուլում են։ Մենք խոր հակասություններ ունենք, բայց միշտ ավելի լավ է խոսել միմյանց հետ, քան չանել դա։ Դա կլինի նաեւ Ստոլտենբերգի հետ բանակցությունների թեմաներից մեկը»,- Բեռլինում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ բանակցություններից առաջ ասել է Մերկելը լրագրողներին։
Մերկելը նաեւ հայտարարել է, որ գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաեւ Բելառուսի սահմանի միգրացիոն ճգնաժամը: