ԵՄ-ն Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին հավելյալ օգնություն կտրամադրի: Այդ առիթով Եվրախորհրդարանի բյուջեի հանձնաժողովը փոփոխություններ է կատարել ԵՄ-ի 2021-ի բյուջեում: Ըստ այդմ՝ հաստատվել է Թուրքիայում ապաստանած փախստականների օգնության ծրագրին հավելյալ 150 միլիոն եվրո հատկացնելու մասին նախագիծը:
Որոշման հիմնավորման մեջ նշվել է, որ բյուջեի փոփոխության նպատակն է շարունակել մարդասիրական օգնությունը խոցելի խմբերին: Ֆինանսավորումը կհատկացվի Թուրքիայում փախստականներին աջակցող եվրոպական մարդասիրական ընկերություններին:
ԵՄ-ի 2021-ի բյուջեն փոփոխելու մասին ԵԽ-ի որոշումը ուժի մեջ կմտնի ԵԽ գերագույն խորհրդում վավերացվելուց հետո: