Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ բժիշկ-վարակաբան, պրոֆեսոր Նիկոլայ Մալիշեւը նշել է, որ հակամարմինների 500 Bau/միլիլիտրը բավական մեծ թիվ է, նման ցուցանիշ կարող է լինել միայն պատվաստվածների մոտ, քանի որ սովորաբար այն ավելի ցածր է լինում։
Ըստ վարակաբանի` դեռ քննարկվում է՝ որքան պետք է լինեն հակամարմինները, որպեսզի բավարար լինեն կորոնավիրուսից պաշտպանվելու համար։ Պրոֆեսոր Մալիշեւը հավելել է, որ դրա պատճառով էլ որոշվել է՝ պետք է վերապատվաստվել պատվաստումից եւ հիվանդանալուց վեց ամիս անց։ Որոշումն ընդունվել է բնակչության մեծ խմբի շրջանում կատարված մի շարք ուսումնասիրությունների հիման վրա։
Telegram ալիքներն ավելի վաղ, հղում անելով ՌԴ կառավարության աղբյուրին, հայտարարել էին, որ 500 Bau/մլ (կամ 350 Bau/մլ) հակամարմինները կարող են պայմանականորեն բավարար լինել Ռուսաստանում QR-կոդ ստանալու համար։