ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մեկ շաբաթվա ընթացքում ապահովել են ավտոմոբիլային 15 շարասյան անվտանգ անցումը Լաչինի միջանցքով (հյուսիսային եւ հարավային ուղղություններով) եւ սահմանազատման գծի երկայնքով շուրջ 300 կիլոմետր տարածքում պարեկություն են արել զրահատեխնիկայով:
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է վերահսկել հրադադարի ռեժիմը եւ իրավիճակի շուրջօրյա դիտարկում է իրականացնում 27 դիտակետում։