Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Իրանն անվանել է Մերձավոր Արեւելքի համար հիմնական սպառնալիքներից մեկը:
«Ցանկանում եմ անվանել չորս ամենակարեւոր մարտահրավերները, որոնց բախվում ենք: Դրանք են համավարակը, կլիմայական փոփոխությունները, ահաբեկչությունն ու Իրանը»,- ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Բահրեյնում հայտարարել է Պենտագոնի ղեկավարը:
Լլոյդ Օսթինը նշել է, թե ԱՄՆ-ը ձգտում է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ խնդիրը կարգավորելու դիվանագիտական ճանապարհով, սակայն սեփական անվտանգությունն ապահովելու համար պատրաստ է ցանկացած քայլի: Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, թե ԱՄՆ-ի համար անթույլատրելի է, որ Իրանը միջուկային զենք ունենա: