Ըստ Times պարբերականի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիտարկում է 2022-ին Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը դիվանագիտական բոյկոտի ենթարկելու հնարավորությունը՝ ի նշան բողոքի ընդդեմ Չինաստանում մարդու իրավունքների ոտնահարումների: Բրիտանական կառավարությունում այս թեմայով ակտիվ քննարկումներ են ընթանում: Բոյկոտելուն կողմ է արտահայտվել արտգործնախարար Լիզ Թրասը:
Washington Post-ն ավելի վաղ հայտնել է, որ Սպիտակ տունը մտադիր է դիվանագիտական բոյկոտի ենթարկել Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը: Նման հայտարարություն է արել նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Washington Post-ը նշել է, որ ո՛չ Բայդենը, ո՛չ ամերիկյան կառավարության որեւէ անդամ պաշտոնական մակարդակով չի այցելելու խաղերին: Օլիմպիական խաղերին ԱՄՆ մարզիկների մասնակցության վրա դա որեւէ կերպ չի անդրադառնա:
Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան 2022-ի փետրվարի 4-20-ը: