Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է «բացել դռները» Հայաստանի համար: Ըստ նրա՝ Անկարան հայ ժողովրդի հետ խնդիր չունի:
Թուրքիայի նախագահն ասել է, որ Հարավային Կովկասում կարելի է ստեղծել «վեցի պլատֆորմ»։ Վեց պետությունների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի եւ եթե Երեւանը ցանկանա՝ նաեւ Հայաստանի միջեւ համագործակցությունը զարգացնելու համար, նշելով, որ այդ հարցը քննարկեն են ինքն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Մենք տարածաշրջանում խաղաղության կողմնակից ենք»,- ընդգծել է Էրդողանը, միաժամանակ շեշտելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կառուցողական դերը: