ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են 2021-2022 թվականների դպրոցական ձմեռային արձակուրդի օրերը։
Առաջին եւ երկրորդ դասարանցիներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2021-ի դեկտեմբերի 27-ից մինչեւ 2022-ի հունվարի 23-ը ներառյալ։
3-12-րդ դասարանցիները ձմռանը կհանգստանան 2021-ի դեկտեմբերի 27-ից մինչեւ 2022-ի հունվարի 9-ը ներառյալ։
ՀՀ աշխատող քաղաքացիներն այս տարի Ամանորին կունենան 3 հանգստյան օր։ Ազգային ժողովը նոյեմբերի 17-ի նիստում երկրորդ ու վերջնական ընթերցմամբ հաստատել է «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը: Փոխված օրենքով Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատվել են։ ՀՀ աշխատող քաղաքացիներն այս տարվանից սկսած Նոր տարվա օրերին կհանգստանան դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 2-ը ներառյալ, հանգստյան օր կլինի նաեւ հունվարի 6-ը՝ Սուրբ Ծնունդը: