Պաշտոնական Մինսկը հայտնել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կողմերը միմյանց են ներկայացրել Բելառուսում եւ Հայաստանում տիրող իրավիճակը, քննարկել խնդրահարույց հարցերը ՀԱՊԿ-ի շրջանակում:
Ըստ Բելառուսի նախագահի մամուլի ծառայության՝ Փաշինյանը Լուկաշենկոյին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի եւ դրա զարգացման հնարավոր ուղիների մասին։
Պաշտոնական Երեւանը զրույցի մասին հաղորդագրություն դեռ չի տարածել։