ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազեւին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում տարբեր ոլորտներում համագործակցության հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել նաեւ մինչեւ 2025 թվականի եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը:
Մհեր Գրիգորյանը եւ Սերգեյ Գլազեւը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ ռազմավարությամբ նախատեսված նոր ուղղությունների, ներառյալ համատեղ կոոպերացիոն ծրագրերի իրականացման հեռանկարի շուրջ: