Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության` ՄԱԿ-ը հաստատել է Լեռնային Ղարաբաղ (Արցախ) առաքելություն ուղարկելու իր մտադրությունը եւ այն հնարավորինս շուտ իրականացնելու համար բոլոր կողմերին համագործակցության կոչ է արել: Դրա մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Ավելի վաղ ՄԱԿ-ում խոստացել էին կարիքների գնահատման համար դեկտեմբերի սկզբին առաքելություն ուղարկել ԼՂ, ինչը տեղի չի ունեցել:
«Ինչպես արդեն նշել եմ, մենք պատրաստ ենք բավարարել հակամարտությունից տուժած բոլոր անձանց հումանիտար կարիքները»,-ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը, հավելելով, որ դրա համար լուրջ խոչընդոտներ չկան, պարզապես որոշ մանրամասներ են ճշտվում:
Դյուժարիկը բոլոր կողմերին կոչ է արել համագործակցել ՄԱԿ-ի հետ՝ առաքելության շուտափույթ տեղակայումը դյուրացնելու համար: