Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչներից մեկը՝ 2000 թվականին ծնված Մ.Մ.-ն, մոլորվելով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում եւ վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, որոնք պարզել ու հավաստիացել են Արցախի քաղաքացու անվտանգության հարցում:
Բանակցություններ են ընթանում Մ.Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ: