Ամերիկյան Politico պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտի ներկայացուցչին, տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը Մերձավոր Արեւելքում բարձր մարտական պատրաստության վիճակի են բերվել՝ սպասելով ամերիկյան ուժերի դեմ Իրանի հնարավոր հարձակմանը:
«Պենտագոնն անհանգստացած է, որ Թեհրանը կարող է օգտվել ԱՄՆ-ում նախագահական լիազորությունների հանձնման գործընթացից, Իրաքից ու Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից, ինչպես նաեւ իրանցի հրամանատար Քասեմ Սուլեյմանիի սպանության առաջիկա տարելիցից,- Politico-ին ասել է իշխանությունների անանուն ներկայացուցիչը։
Նա ավելացրել է, որ խոսքը վերաբերում է ոչ թե հարձակողական գործողություններին, այլ միայն ԱՄՆ-ի կամ տարածաշրջանում միջազգային կոալիցիայի ուժերի նկատմամբ արգրեսիվ գործողություններից Իրանին հետ պահելուն»: