Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ դեկտեմբերի 1-ից Վրաստանում հասարակական վայրեր մուտք գործելու համար անձը պարտավոր է ներկայացնել պատվաստումը հաստատող վկայական՝ «կանաչ անձնագիր»։ Վրաստանի աշխատանքի տեսչությունը հայտնել է, որ եթե ՔՈՎԻԴ-անձնագիր չունեցող անձը մուտք գործի հանրային վայր, կտուգանվի ոչ թե քաղաքացին, այլ տնտեսվարող սուբյեկտը. անհատ ձեռնարկատերի դեպքում տուգանքը կկազմի 2000 լարի (640 դոլար), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 10000 լարի (3200 դոլար)։
Քաղաքացին պարտավոր է ներկայացնել «կանաչ անձնագիր» հետեւյալ վայրեր մուտք գործելու դեպքում՝ ռեստորաններ, սրճարաններ, կինոթատրոններ, թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ, զվարճանքի կենտրոններ, մարզասրահներ, խաղատներ, հյուրանոցներ, հանգստավայրեր, ճոպանուղիներ եւ այլն։
Մանկական ժամանցի կենտրոններ ՔՈՎԻԴ-անձնագիր պարտավոր են ներկայացնել չափահաս՝ 18 տարեկանից բարձր քաղաքացիները։
Անձը «կանաչ» կարգավիճակ ունի, եթե ամբողջությամբ պատվաստված է կամ անցել է 72-ժամյա վավերականության PCR թեստ կամ 24-ժամյա վավերականության հակամարմինների թեստ կամ վարակվել եւ կազդուրվել է։
«Կանաչ անձնագիրը» տրվում է Արդարադատության տան կողմից՝ տպագիր տարբերակով կամ QR կոդով՝ «կանաչ անձնագրի» հավելվածի միջոցով։