Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ՌԴ խաղաղապահ ուժերի մասնագետները Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքի ականազերծման շրջանակներում «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրի միջոցով ականազերծել են Ստեփանակերտի օդանավակայանի հատվածներից մեկը:
«Ուրան-6» համալիրն ապահովում է անձնակազմի անվտանգությունը եւ բարձրացնում տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքների արդյունավետությունը:
Մեկ օրում ինժեներական հետախուզում եւ տեղանքի ականազերծում է իրականացվել նաեւ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածում, Ստեփանակերտի Աջափնյակ փողոցի շրջանում:
«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 80 հա տարածք, 24,8 կմ ճանապարհ, 168 շենք-շինություններ եւ 6 սոցիալական կարեւոր օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 4 577 պայթուցիկ նյութ»,- նշված է հաղորդագրության մեջ: