Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ փոխվարչապետ, հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Դատելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարից՝ հանդիպմանը մասնակցել է նաեւ աշխատանքային խմբի ադրբեջանցի համանախագահ, փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։
Բանակցությունների վերաբերյալ մանրամասներ պաշտոնական Բաքուն չի հաղորդել։
Նախորդ անգամ Օվերչուկը Բաքու էր մեկնել այս տարվա հուլիսին։ Քննարկվել էին ղարաբաղյան եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանն առնչվող հարցեր:
Եռակողմ աշխատանքային խումբը, երեք պետությունների ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն, զբաղվում է տարածաշրջանային ապաշրջափակմանը վերաբերող հարցերով։