Ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով չինական «Սինհուան» գործակալությանը, տեղեկացնում է, որ Չինաստանը եւ Նեպալը հրապարակել են Երկիր մոլորակի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի, նորագույն չափումների արդյունքը, որը ստացվել է Beidou նավիգացիայի ազգային համակարգից։
Ըստ այդ արդյունքի, լեռը՝ համեմատած հնդիկ տեղագրագետների 1954-ին արած չափման հետ, բարձրացել է ութսունվեց սանտիմետրով՝ դառնալով 8848,86 մետր։
Նեպալցի եւ չինացի մասնագետներն Էվերեստի գագաթին են հասել 2019-ի մայիսին, իսկ հոկտեմբերին համաձայնության են եկել լեռան բարձրության շուրջ։