Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ իր երկիրը ցանկանում է բարելավել հարաբերությունները Եվրամիության հետ՝ հուսալով մի օր դառնալ ԵՄ լիարժեք անդամ։
Մինչդեռ France Press-ը տեղեկացնում է, որ Եվրամիության երկրների ղեկավարները որոշում են կայացրել ընդլայնել Թուրքիայի դեմ անհատական պատժամիջոցների ցանկը։Նոյեմբերին պատժամիջոցները երկարացվեցին մեկ տարով։ Հիմա որոշվել է ցուցակում ընդգրկել Թուրքիայի այլ քաղաքացիների եւս՝ «նրա ագրեսիվ գործողությունները զսպելու նպատակով»։
Միջոցառումները պայմանավորված են Արեւելյան Միջերկրականում՝ Կիպրոսի տարածքային ջրերում, Թուրքիայի իրականացրած երկրաբանական աշխատանքներով եւ հորատումներով։
«Եթե Թուրքիան շարունակի իր անօրինական եւ ագրեսիվ գործողությունները, կարող են լրացուցիչ միջոցներ կիրառվել»,- նախազգուշացրել է Եվրամիությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարները քննարկելու են Միջերկրականում Թուրքիայի սադրանքների հետեւանքները։