ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ Ռուսաստանի առողջապահության նախարարությունն այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է գրանցել, որը նախատեսված է 12-17 տարեկան երեխաների համար։ Դեռահասներին կպատվաստեն ծնողների համաձայնությամբ կամ իրենց իսկ թույլտվությամբ, եթե նրանք 15 տարեկանից բարձր են:
Գոլիկովան նաեւ հայտնել է, որ «Սպուտնիկ Մ»–ն քաղաքացիական շրջանառության մեջ կդրվի դեկտեմբերի վերջին։
Ռուսաստանում «Սպուտնիկ Մ» պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ էր անցնում, ինչը դրական արդյունք է տվել։ ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովն ավելի վաղ հայտարարել էր` գերատեսչությունը չի քննարկում այն հարցը, որ դպրոցներ թույլ տան հաճախել միայն կորոնովիրուսի դեմ պատվաստված երեխաներին։ Դեռահասների պատվաստման գործընթացն ավելի վաղ սկսել են ԱՄՆ-ում, Իսրայելում, Մեծ Բրիտանիայում եւ եվրոպական մի շարք երկրներում: