Եվրոպական միությունը եւ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ժամանակակից ռենտգեն սարք են նվիրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին՝ ռադիոլոգիայի սենյակի համար:
Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն կանգնած է Հայաստանի եւ հայ ժողովրդի կողքին՝ միասին պայքարելու համար կորոնավիրուսի դեմ։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը համավարակի առաջին իսկ օրերից վերապրոֆիլավորվել է քովիդ կլինիկայի եւ ամբողջությամբ իր տեխնիկական ու մասնագիտական ներուժը ծառայեցնում է քովիդի դեմ պայքարին:
«Սա մեր ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող քովիդ կլինիկան է: Այս սարքավորումը թույլ կտա կարճ ժամանակահատվածում եւ բարձր որակով իրականացնել քովիդ պացիենտների բուժման համար անհրաժեշտ հետազոտությունները»,- ընդգծել է Ավանեսյանը։