Ըստ REGNUM գործակալության՝ ներկայում Ռուսաստանի բնակչության մեծամասնությունը համարում է, որ ծերությունը սկսվում է 62 տարեկանում։ Դեկտեմբերի 4-ին այսպիսի տվյալ է հրապարակել հասարակական կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնը:
ՌԴ քաղաքացիները ենթադրում են, որ կյանքի ներկա պայմաններում կապրեն միջինը մինչեւ 78 տարեկան: Կանայք ավելի լավատես են. նրանք երազում են ապրել առնվազն 81 տարի, տղամարդիկ՝ 74:
Տարեց մարդկանց խնդիրների շարքում թվարկվում են չքավորությունը, ցածր կենսաթոշակը (71%), առողջության վատթարացումը (44%), բեռ լինելու զգացողությունը (19%) եւ միայնակությունը (17%):
Հեռախոսային հարցումն անցկացվել է 18 տարեկանը լրացրած 1600 ՌԴ քաղաքացիներ շրջանում: Ինչպես հայտնում է REGNUM-ը Ռուսաստանի բնակչության մեծամասնությանը (73%) ծերությունը չի վախեցնում: