Բելառուսում ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Ստրասբուրգում ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի նստաշրջանում: Նա Եվրամիության քաղաքական գործիչներին հորդորել է ուժեղացնել ճնշումը Բելառուսի իշխանությունների նկատմամբ:
Սովորաբար Եվրախորհրդարանի ամբիոնից խոսում են պետությունների առաջին դեմքերը։ Եվրոպացի խորհրդարանականները բացառություն են արել Բելառուսի դեմոկրատական ուժերի առաջնորդի համար, որին անցյալ տարի շնորհել են Անդրեյ Սախարովի անվան մրցանակը։