Կորոնովիրուսի տարածման տեմպերը շարունակում են հակառեկորդներ սահմանել: Աշխարհում ամեն օր գրանցվում է COVID-ով վարակման ավելի քան 440 հազար դեպք: Հիվանդացածների ընդհանուր թիվը 61,4 միլիոն է:
Ջոնս Հոփքինսի անվան ինստիտուտի տվյալներով՝ աճում է նաեւ մահացությունների թիվը։ 2020-ի նոյեմբերի 27–ի դրությամբ ամեն օր մահանում է 12000 (համավարակի բռնկումից ի վեր աշխարհում զոհվել է 1,4 միլիոն մարդ)։
ԱՄՆ-ը մահացածների թվով զբաղեցնում է առաջին (264 հազար մարդ), Հնդկաստանը՝ երկրորդ, Բրազիլիան՝ երրորդ տեղը: Չինաստանը, որի տարածքից է համավարակը սկիզբ առել, բավական խիստ սահմանափակող միջոցառումների եւ համապարփակ վերահսկողության շնորհիվ զգալիորեն քիչ մարդկային կորուստներ է արձանագրել (4,7 հազար մարդ):
«Եվրամիության երկրներում կարանտինային միջոցառումների չափազանց վաղ չեղարկումը ձմռանը COVID-19-ի՝ արդեն երրորդ ալիքի բռնկման վտանգ է պարունակում»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: