ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ երկու չափաքանակ ստացած քաղաքացիներն իբրեւ խթանիչ բուստերային երրորդ չափաքանակը կարող են ստանալ երկրորդ չափաքանակով պատվաստվելուց վեց ամիս հետո՝ կամավորության սկզբունքով։
Ավելի վաղ Ավանեսյանն ասել էր, որ վերապատրաստումների իրականացման կարգի ու ժամկետների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում չկա, եւ այդ հարցը դեռ քննարկվում է։