ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը հայտնել է, որ Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 201640 չափաքանակ AstraZeneca պատվաստանյութ է նվիրել։ Նվիրաբերված պատվաստանյութի արժեքը 584640 եվրո է։
«Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը բարձր է գնահատում ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությունը»,- նշված է դեսպանության հաղորդագրությունում:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են AstraZeneca, Sputnik V, Sinopharm, Coronavac Moderna պատվաստանյութերով: