Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ընդամենը 1269 մարդ է պատվաստված, ինչը կազմում է պատվաստվածների 3.6 տոկոսը: Ըստ նախարարի տվյալների՝ հիվանդանոցային բուժում ստացող 3124 քաղաքացիներից միայն 114-ն է պատվաստված:
Նախարարը նշել է, որ բազմաթիվ դեպքեր կան, երբ անգամ տարեց քաղաքացիները պատվաստված լինելու պարագայում հեշտությամբ հաղթահարում են հիվանդությունը, իսկ քրոնիկ հիվանդություններ չունեցող շատ երիտասարդներ ծանր ընթացքով են տանում հիվանդությունը:
Ավանեսյանն ընդգծել է, որ պատվաստումները որեւէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա: