ՀՀ Կառավարությունն այսօր Սյունիքի մարզի Կապանի բժշկական կենտրոնի համար շտապ համակարգչային տոմոգրաֆ գնելու որոշում է ընդունել: Դրանով հնարավոր կլինի վիրավոր զինվորներին հրատապ ու ճիշտ բժշկական օգնություն ցուցաբերել։
Կառավարությունը որոշել է նաեւ ԲԿ-ում կաբինետին համապատասխան տարածք տրամադրելու համար անհապաղ սկսել տարածքի հիմնանորոգումը։ Կաբինետի շինարարական աշխատանքն առաջարկվել է «Կապանի նորոգշին» ԲԲԸ-ին` վճարումը աշխատանքների ավարտից հետո կատարելու պայմանով:
Ըստ կառավարության կայքում հրապարակված նախագծի` համակարգչային տոմոգրաֆի կարիքը Սյունիքում առաջացել է դեռ մեկ տարի առաջ` 2020-ի սեպտեմբերի 27-ի պատերազմական գործողությունների հետեւանքով, որից հետո Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։