Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն Նիժնի Նովգորոդի «Սոկոլ» ավիագործարանում ուսումնասիրել է գործարանի արտադրական հզորությունը եւ հետեւել ՄիԳ-31 կործանիչների վերանորոգման եւ արդիականացման աշխատանքներին:
Ավիագործարանի ներկայացուցիչները Կրիվորուչկոյին զեկուցել են, որ արդիականացված ՄԻԳ-31ԲՄ կործանիչ-կալանիչների արտասահմանյան համալրող սարքերը գործնականում ամբողջությամբ փոխարինված են ռուսականով:
ՄիԳ-31 կործանիչները մշակվել են անցյալ դարի 70-ականներին: Խորհրդային եւ ռուսական ռազմաօդային ուժերի պատմության մեջ ՄիԳ-31-ը միակ կործանիչն է, որը պաշտոնապես կոչվում է «օդային նավ»։