Դոնալդ Թրամփն ընդունել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր պարտությունը եւ սկսել իշխանության հանձնման գործընթացը։ Արդեն մեկնարկել է կարեւորագույն գերատեսչությունների փոխանցումը Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենին:
«Ամերիկան վերադարձավ: Մենք պատրաստ ենք առաջնորդել աշխարհում, ոչ թե հեռանալ նրանից: Վաշինգտոնն ակտիվորեն կաշխատի արտերկրի իր դաշնակիցների հետ». հայտարարել է Բայդենը:
Փորձագետների կարծիքով, նրա արտաքին քաղաքական առաջնահերթությունը կլինի Դոնալդ Թրամփի կողմից արհամարհված համաձայնագերին ու պայմանագերին վերստին միանալը:
Իսկ Թրամփի կառավարման օրոք ընդունված մի շարք օրենքների չեղարկման, ինչպես նաեւ՝ ներգաղթյալների քաղաքացիություն ստանալու ընթացակարգի պարզեցման վերաբերյալ Բայդենի մտադրություններն արդեն իսկ բուռն քննարկումների տեղիք են տվել: