Սոչիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ վերջին մեկ տարում քիչ աշխատանք չի տարվել հրադադարի հաստատման եւ բնականոն կյանքին վերադառնալու ուղղությամբ։
«Սակայն, ցավոք, բոլոր խնդիրները լուծված չեն։ Ես տեղյակ եմ, որ սահմանին միջադեպեր են լինում, ինչի հետեւանքով երկու կողմից էլ մարդիկ են մահանում, վիրավորվում։ Դրանց մեծ ուշադրություն դարձնելու կարիք կա, ինչի համար էլ մենք հանդիպել ենք այսօր, որպեսզի հետագայում խուսափենք նման միջադեպերից»,- ասել է նա ՌԴ նախագահը։
Պուտինը շեշտել է, որ այնուհանդերձ լայնամասշտաբ մարտական գործողություններ տեղի չեն ունենում, ինչն արդեն իսկ լավ է։
Նա նշել է, որ այս ընթացքում ռուսական կողմի հետ համագործակցությամբ մեծ աշխատանք է տարվել տեղահանվածներին վերադարձնելու ուղղությամբ. արդեն իսկ 53000 փախստական է վերադարձել մշտական բնակության վայր։
Պուտինը հիշեցրել է, որ ստեղծվել է մշտադիտարկման խումբ, եւ ռուսական կոնտինգենտը, ըստ երկու կողմերի գնահատականի, լավ է աշխատում։ Ապահովվում են նաեւ անվտանգ կենսապայմաններ մարդկանց համար։ Աշխատում եւ գործում է ռուս-թուրքական հրադադարի կենտրոնը։
«Բայց ամենակարեւորն այն է, որ պայմաններ են ստեղծվում ապագայում նորմալ խաղաղ կյանքի համար»,- շեշտել է Պուտինը՝ հավելելով, որ ստեղծվել է եռակողմ հանձնաժողով փոխվարչապետների մակարդակով։ Գործընկերները զեկուցում են, թե ինչպես է ընթանում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը, եւ, չնայած դժվարություններին, այդ աշխատանքներն առաջընթաց ունեն։
Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնավար տարածք
Հանդիպման ժամանակ, արձագանքելով Ալիեւի հայտարարությանը, Փաշինյանն ասել է, թե համաձայն չէ Ադրբեջանի նախագահի այն տեսակետի հետ, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կերտերը կատարվել են` բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից։
«Դուք գիտեք, ու մենք դա ձեզ հետ բազմիցս քննարկել ենք` թե՛ առերես ու թե՛ հեռախոսային զրույցներում, որ առկա է նաեւ գերիների, ռազմագերիների ու ապօրինի պահվող այլ անձանց խնդիրը, եւ դա շատ կարեւոր հումանիտար հարց է»,- ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերակատարությունն ու ՌԴ-ի դերակատարությունը ռազմական գործողությունների դադարեցման հարցում։
«Ակնհայտ է, որ ՌԴ-ն ու ռուս խաղաղապահներն առանցքային դերակատարություն ունեն ԼՂ-ում խաղաղության ու տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում։ Բայց պետք է նշեմ, որ իրավիճակն այնքան կայուն չէ, որքան կցանկանայինք»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ անցյալ տարի նոյեմբերից հետո տասնյակ մարդիկ են զոհվել երկու կողմերից էլ։ Փաշինյանը շեշտել է, որ միջադեպեր են տեղի ունենում ինչպես ԼՂ-ում, այնպես էլ ՀՀ սահմաններին։
«Այս տարվա մայիսի 12-ից հետո մենք փաստացի ճգնաժամային իրավիճակ ունենք հայ-ադրբեջանական սահմանին։ Մեր գնահատականն այսպիսին է․ Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնավար տարածք։ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանը նշված չէ, բայց պետական սահմանը գոյություն ունի, եւ դա ՀՀ ինքնավար տարածքն է»,- ասել է Փաշինյանը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ եռակողմ հանդիպումից հետո տեղի կունենա Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Պուտին-Ալիեւ առանձնազրույցը
Եռակողմ հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինը Սոչիում նախ ընդունել է Ադրբեջանի նախագահին։ Իլհամ Ալիեւն ու Վլադիմիր Պուտինը խոսել են երկկողմ հարաբերություններից` նշելով, թե դրանք բազմաշերտ են եւ արագ զարգացող։ Տեղի է ունենալու նաեւ ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, սահմանային միջադեպերին: ՌԴ նախագահը նշել է, որ տարածաշրջանում կայունության ապահովման գործում մեծ դեր ունեն ռուս խաղաղապահները:
Հարաբերությունների կարգավորման ձգտո՞ւմ
Իլհամ Ալիեւն ասել է, որ Ղարաբաղում եղել են հատուկենտ միջադեպեր, իսկ ռազմական բախումներ են եղել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, սակայն դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին չէ։
Ալիեւը պնդմամբ ստեղծված իրավիճակը պաշտոնական Բաքվին ստիպում է խոսել, այդ թվում՝ եռակողմ ձեւաչափով եւ հնարավորինս վերահսկել վտանգները, նվազեցնել դրանք եւ աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման վրա։
Ըստ Ալիեւի՝ Ադրբեջանը շատ բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու հարցում եւ հույս հայտնել, որ հաջորդ տարի նույնպիսի դրական արդյունքներ կլինեն։
Երբ մարդիկ հանգիստ կապրեն, երկրներն էլ՝ կզարգանան
Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր, որոնք հանգեցնում են զոհերի, բայց երեք երկրի ղեկավարները հենց դրա համար են հավաքվել:
«Պիտի տեսնենք, թե ինչ է արվել եւ թե ինչ պետք է արվի ոչ միայն նման դեպքերից խուսափելու համար, այլեւ հակառակը՝ իրավիճակի հանդարտեցման այնպիսի պայմաններ ստեղծելու համար, որոնք թույլ կտան տարածաշրջանում մարդկանց հանգիստ ապրել, երկրներին էլ՝ զարգանալ»,- ասել է ՌԴ նախագահը:
Կուրվագծեն հեռանկարային ուղղությունները
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման նպատակն է ամփոփել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կրակի դադարեցման համաձայնության ստորագրումից անցած մեկ տարվա արդյունքները:
«Պետք է տեսնել, թե ինչ է արդեն արվել, ինչը դեռ պետք է արվի խաղաղության գործընթացը եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումն առաջ տանելու համար, հուսով ենք, որ համաձայնությունը կնքած երեք երկրների լիդերները կուրվագծեն հեռանկարային ուղղությունները»,- ասել է Ռուդենկոն:
Ըստ ՌԴ փոխարտգործնախարարի՝ Ղարաբաղի շրջանում կարգավորումը խոչընդոտող հիմնահարցերը հայտնի են․ դրանք առնչվում են եւ՛ տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, եւ՛ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը: