Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում նոյեմբերի 26-ին հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ աճյուն: Զոհվածի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նախորդ տարվա նոյեմբերի 13-ից առ այսօր տարհանվել է 1702 աճյուն:
Պատերազմից հետո անհայտ կորած են համարվում 222 զինածառայող եւ 21 քաղաքացիական անձ: