Ըստ ռուսական REGNUM գործակալության`ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ ռուսաստանյան լսարանները կծանոթանան Ամերիկյան ժողովրդավարության առանձնահատկություններին ու զանգվածային լրատվամիջոցների ազատության սկզբունքներին։
Ծրագիրը, որին հատկացվել է 500000 ԱՄՆ դոլար, քաղաքացիական առաջնորդների, կանանց, ազգային փոքրամասնության ներկայացուցիչների համար է:
Մեկ այլ՝ «Զանգվածային լրատվամիջոցներն ու տեղեկատվությունը Ռուսաստանում» ծրագրի շրջանակում համապատասխան լսարաններին կտրամադրվեն տեղեկություններ մամուլի ազատության, ժողովրդավարական հասարակարգում լրագրողների իրավունքների ու պարտականությունների, ապատեղեկատվության բացահայտման եղանակների մասին: Սրա համար եւս կհատկացվի մինչեւ 500000 ԱՄՆ դոլար: Ծրագրերը համակարգելու է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը: