Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Թուրքմենստանում ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է վերջին զարգացումները:
«Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկեցինք տարածաշրջանային վերջին զարգացումները: Շարունակելու ենք համատեղ աշխատանքը»,- թվիթերյան գրառմամբ նշել է Չավուշօղլուն: