Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Բելառուսի նախագահի լրատվական ծառայությունից հայտնել են, որ Ալիեւը Լուկաշենկոյին տեղեկացրել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպման արդյունքների մասին:
Լուկաշենկոն եւ Ալիեւը քննարկել են նաեւ ՀԱՊԿ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունները: