Ըստ ճապոնական Nissan ընկերության տարածած հաղորդագրության՝ ավտոկոնցեռնը մտադիր է 2 տրիլիոն իեն (ավելի քան 17,5 միլիարդ դոլար) ներդնել էլեկտրամոբիլների եւ հիբրիդային մեքենաների մշակման համար։ Ներդրումները նախատեսված են հինգ տարվա համար։
Ավտոկոնցեռնը ձգտելու է մինչեւ 2026 թվականը էլեկտրական, այդ թվում հիբրիդային մեքենաների վաճառքների մասնաբաժինը Ճապոնիայում հասցնել մինչեւ 55%–ի, Եվրոպայում՝ մինչեւ 75%–ի։ Մինչեւ 2030-ը էլեկտրամոբիլների մասնաբաժինը պետք է հասնի ընկերության նոր մեքենաների համաշխարհային վաճառքի մինչեւ 50%–ին։
Nissan–ը մտադիր է նաեւ մինչեւ 2028-ը նոր սերնդի մարտկոցով համալրված էլեկտրամոբիլ թողարկել։