Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Ըստ Պողոսյանի՝ հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ, ոչ լիարժեք ձեւաչափի պատճառով։ Բանն այն է, որ տարածաշրջանային այցին չի մասնակցում ռուս համանախագահը։