ՄԱԿ-ի Միջազգային դատարանի պաշտոնական կայքը նշել է, որ դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին: Նույն օրը ՄԱԿ-ի դատարանը կհրապարակի նաեւ հակառակ՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցի վերաբերյալ վճիռը։
Հայաստանն իր հայցում պահանջում է, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի հայ գերիներին, քաղաքացիական պատանդներին եւ այլ պահված անձանց, որոնք գերեվարվել են 2020-ի սեպտեմբեր-նոյեմբերին կամ դրանից հետո զինված բախումների ժամանակ։
Մինչ այդ Ադրբեջանը պետք է նրանց հետ վարվի ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի իր պարտավորությունների շրջանակում։ Ադրբեջանը պետք է զերծ մնա հայերի նկատմամբ ազգային հողի վրա ատելություն սերմանող արտահայտություններից, այդ թվում՝ դադարեցնի այսպես կոչված «ռազմական ավարների այգու» գործողությունը։
Բաքուն պետք է ապահովի հայերի կողմից վերահսկվող տարածքում մշակութային հուշարձաններ (վանքեր, հուշարձաններ եւ այլն) այցելելու հնարավորությունը, ինչպես նաեւ իրական միջոցներ ձեռնարկի այդ հուշարձանների պահպանման համար:
Ադրբեջանը Հայաստանի դեմ իր հայցում պնդում է, թե իբր Հայաստանը մի շարք խտրական գործողություններ է իրականացրել եւ իրականացնում ադրբեջանցիների դեմ նրանց ազգային եւ էթնիկ ծագման հիման վրա: