Ըստ chess24 կայքի՝ երկար տարիներ Հայաստանը ներկայացրած գրոսմայստեր Լեւոն Արոնյանը դեկտեմբերի 1-ից հանդես կգա ԱՄՆ դրոշի տակ: Հայաստանի շախմատի ֆեդերացիան արդեն տվել է այդ տեղափոխության համաձայնությունը:
Ըստ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հրապարակած 100 լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակի՝ Լեւոն Արոնյանը նահանջել է երկու աստիճանով եւ այժմ 2772 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Առաջին 100-յակում տեղ են զբաղեցրել նաեւ մեր գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն (54-րդ) ու Հրանտ Մելքումյանը (99-րդ):
Աղյուսակը վստահորեն գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը` 2856 միավոր, իսկ չեմպիոնի կոչման հավակնորդ Յան Նեպոմյաշչին զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Ֆրանսիան ներկայացնող իրանցի գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուջան դարձել է առաջին 19-ամյա շախմատիստը, որը վաստակել է 2800-ից ավելի վարկանիշային միավոր: Նա այժմ ունի 2804 միավոր: