ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այժմ արդեն Telegram–ալիք ունի։
«Մենք ողջունում ենք մեր գործընկերներին եւ հույս ունենք համագործակցելու այժմ նաեւ այդ ձեւաչափով»,- ասել է Զախարովան:
Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը 1992-ի մայիսի 15-ին ստորագրել են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները: