Քաղաքական բնույթի միջոցառումներ իրականացնելիս մենք փորձել ենք ուղերձները ձեւակերպել եւ տվյալ հասարակություններին հաղորդել բարձր մշակույթի միջոցով։ Երբ լատվերեն թարգմանեցինք Նարեկացու գիրքը, աշխարհի տարբեր անկյուններից հրավիրեցինք նարեկագետներին՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Ֆինլանդիա, Հայաստան՝ մեծ գիտական կոնֆերանսի։ Կարող ենք ասել նաեւ, որ Կոմիտասի 150-ամյակին նվիրված բոլոր միջոցառումներից միջազգային ամենաշատ արձագանքներ ստացածը Լատվիայում թողարկված սկավառակն էր։ Այս միջոցառումները մամուլում, բոլոր անդրադարձներում, վերհանում էին Հայոց ցեղասպանության թեման․ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» երկի թարգմանությունը ուղիղ տեքստ էր դրան։